Ռուսաստանում մահացել է ռուս մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է «Վեդոմոստի» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցեւը, տեղեկությունը հաստատել են Նոսիկի ծանոթները։ Նոսիկը 51 տարեկան էր։
Մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սրտի նոպան է եղել։





























