Բուրկինա Ֆասոյում սրճարանի վրա հարձակման հետեւանքով 17 մարդ է զոհվել, 8 մարդ վիրավորվել է, փոխանցում է RFI ռադիոկայանի աֆրիկական ստորաբաժանումը՝ վկայակոչելով կապի նախարար Ռեմի Դանջինուին:

Զոհվածների եւ տուժածների քաղաքացիության մասին չի հաղորդվում: Դանջինուն նշել է, որ տուժածները «տարբեր ազգության» են:

Կապի նախարարը նաեւ հայտնել է, որ իշխանությունները քննություն են կատարում: Անվտանգության ուժերը երկրի բնակչությանը կոչ են արել հանգստություն պահպանել եւ խուսափել այդ թաղամաս գնալուց:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհվածի մասին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացու:

Երեք տղամարդ տեղական ժամանակով ժամը 21.30-ի սահմաններում մեքենայով մոտեցել էին «Ստամբուլ» սրճարանին եւ կրակել սրճարանի այցելուների վրա, որից հետո բանակը հանցագործներ դեմ գործողություն էր սկսել, եւ փոխհրաձգություն էր սկսվել: