Գվատեմալայում խորհրդարանական հանձնաժողովը խորհուրդ է տվել վերացնել երկրի նախագահ Ջիմմի Մորալեսի իմունիտետը,  որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման համար, փոխանցում է AP-ն։

Հանձնաժողովի ղեկավար Խուլիո Իկկամին ասել է, որ հանձնաժողովը հայտնաբերել է ապացույցներ, որ չգրանցված փողեր են օգտագործվել քարոզարշավի ֆինանսավորման համար։ Նա նաև նշել է , որ Մորալեսը «ուղիղ մասնակցություն է ունեցել միջոցների ու մուծումների գրանցմանը»։

Հետաքննությանը մասնակցել է Իվան Վելասկեսը, Գվատեմալայում գործող ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձաժողովի ղեկավարը։ Հետագայում նախագահը կարգադրել է Վելասկեսին անհապաղ արտաքսել երկրից, բայց նրա այդ որոշումը չեղարկվել է Սահմանադրական դատարանի կողմից։