ԵՄ-ն անհանգստացած է Քիրքուքի իրավիճակով: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Իրաքի նորությունները մեզ շատ են անհանգստացնում: Ես մտադիր եմ Իրաքի վարչապետի հետ քննարկել իրավիճակը: Ես մտադիր եմ քննարկել Քիրքուքում տիրող իրավիճակը եւ հանրաքվեի հետեւանքները (Իրաքի Քուրդիստանում)», - ասել է նա:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանձնարարել է Քուրդիստանի հետ վիճելի համարվող Քիրքուքի շրջանում անվտանգության վերականգնման նպատակով գործողություն սկսել: Իրաքի զինված ուժերը Քիրքուքի ուղղությամբ առաջ են անցել:




























