Ադրբեջանական Bakililar.az կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 3-ին ընդունել է Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլուն, ինչպես նաև հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում Ալիեւը ներկաներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնամխելիության շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ։

Հիշեցնենք, որ նախքան Բաքու գնալը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եղել էին Ստեփանակերտում։ Այնտեղ նրանք հանդիպել էին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ավելի ուշ դեսպաններին և ներկայացուցչին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։