Ադրբեջանում «Զինվորական ծառայության զորակոչվելու հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ են արվելու: Ադրբեջանի խորհրդարանում քննարկումներ են ծավալվել նշյալ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի ընդունման շուրջ:

«Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտի իրավիճակում է եւ զորակոչի համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ քաղաքացիները պատրաստ կլինեն ռազմական գործողությունների: Իսկ գլխավորը  հավաքականությունն է»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Սիավուշ Նովրուզովը: Նրա խոսքով՝ օրենքը կվերաբերի արտասահմանում ուսանող զորակոչի ենթակա անձանց ու ասպիրանտներին: Փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը: