Հասմիկ Պողոսյանի նախարար նշանակվելուց հետո բեկումնային փոփոխություն սկսվեց Մայր թատրոնում: Որոշում կայացվեց Սունդուկյանի անվան  թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին պաշտոնանկ անել եւ ընդհանրապես ներդնել գեղարվեստական խորհրդի համակարգը:

Այս  աղմկահարույց փոփոխությունից  անցել է ավելի քան երկու տարի եւ  արդյունքը եղավ այն, որնույնիսկ գեղարվեստական խորհրդի ջատագովները սկսեցին բացեիբաց դժգոհել, որ թատրոնը լճացել ու ճահճացել է այս ընթացքում:

Այսօր մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի հրավիրած ասուլիսում NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե աղմկոտ փոփոխությունից հետո ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել կամ  հակառակը: Թատրոնի տնօրենը հաստատել է, որ ոչ մի առաջընթաց էլ չի եղել. «Փոփոխությունից ես տուժել եմ, որովհետեւ  ինձ օդի պես անհրաժեշտ է էն մարդը, ով պիտի զբաղվի գեղարվեստական ստեղծագործական հարցերով, որի բացակայության դեպքում ես բավականին դժվարությունների առաջ եմ կանգնում հենց սկզբից: Նույնիսկ փորձում եմ ստեղծագործական հարցերով քիչ մասնակցություն ունենալ, որ հանկարծ չսխալվեմ, ես դրա պրոֆեսիոնալ անձը չեմ: Բայց փորձում եմ էս վիճակը պահպանել:  Բայց ասեմ. փոփոխությունը,  թատրոնի վրա էնպես է ազդել, որ մեր թատրոնը կանգնած է, էդպիսի բան չի եղել»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ փոփոխությունը բացասական է եղել, Դավթյանը պատասխանել է. «Դժվարությունների առումով»: