Հնդկաստանում երիտասարդ կինը մեկ տարի շարունակ հանդիպել է մի տղամարդու հետ, բայց միայն ամուսնանալուց հետո է պարզել, որ նա... կին է:
26-ամյա Մինատի Խատուան ամուսնացել է 28-ամյա Սիտականտա Ռուտրիի հետ՝ բոլոր հնդկական ավանդույթներով: Սիտիկանտը ամուսնության կապակցությամբ նվեր է ստացել զարդեր, Indica մակնիշի ավտոմեքենա եւ 700 դոլար կանխիկ գումար, հաղորդում է MIGnews.com-ը:
Հարսանիքից հետո, սակայն, Սիտիկանտը ամեն կերպ խուսափել է կատարել իր ամուսնական պարտականությունը, վստահեցնելով, որ ինքը ինչ-որ կրոնական պասի մեջ է:
Ի վերջո, Մինատին չի դիմացել եւ ուժով մտել է զուգարան, որտեղ Սիտիկանտը իր կարիքներն էր հոգում:
Սարսափելի գաղտնիքը բացահայտվել է. Պարզվել է, որ Սիտիկանտը կին է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այս մեքենայության առթիվ:




























