Ավազակների կողմից սպանված սիցիլիացի լրագրողի դուստրը պահանջել է 2K Games-ից արգելել Mafia 2-ի վաճառքները:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սոնյա Ալֆանոն նաեւ մաֆիոզների ձեռքից տուժածների իտալական ընկերակցության ղեկավարն է: Նրա հայրը զոհվել է դեռ 1993թ. հունվարին:

Տիկնոջը վրոդովեցրել է, որ իրական եւ դաժան խնդիրը ներկայացնում են որպես ինտերակտիվ զվարճանք: Նրան սարսափեցնում է, որ խաղացողը, թեկուզ մի պահ, իրեն պատկերացնում է որպես սառնասիրտ մարդասպան:

Ալֆանոն արդեն կոչ է արել ցուցափեղկերից վերացնել Mafia 2 խաղը: Նրանք կարծում են, որ Mafia 2-ը ոչ թե անիմաստ խաղ է, այլ Ամերիկայում կազմակերպված հանցավորության պատմությունը: 2K Games-ի հիմնադիր Ալան Լուիսը նախագծում ընդհանրապես վատ բան չի տեսնում, քանի որ իտալական մաֆիայի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարվել՝ ներառյալ «Կնքահայրը» եւ «Սոպրանո» կլանը: