Հայաստանի մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են այսօր՝ դեկտեմբերի 22-ին ԱԺ կողմից ընդունված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոությանը, որով դուռ է բացվում Հայաստանում օտարալեզու դրպրոցներ բացելու: Ստորեւ ներկայացնում ենք հայտարությության տեքստը.

«Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:  

Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբեւէ պայքարել են Հայաստանի ազատության եւ անկախության համար:

Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետեւորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար: Սա տեւական պայքար եւ մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են Լեւոն Բարսեղյանը, Ավետիք Իշխանյանը, Սոնա Այվազյանը, Արթուր Սաքունցն ու Վարուժան Հոկտանյանը: