Դեկտեմբերի 24-ին Երեւանի Կոմիտասի այգում դելֆինարիայի բացման դեմ հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիան տեղի կունենա ոչ թե ժամը 13:00-ին, ինչպես հայտարարված էր նախօրոք, այլ դելֆիանարիումի բացումից կես ժամ առաջ` 14:30-ին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին էկոլոգիական հասարակական դաշինքից:

Ըստ բնապահպանների՝ դելֆինարիումը կառուցվել է առանց հասարակական լսումների անցկացման, չի ստացել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, եւ դելֆինները Հայաստան են ներկրվել առանց թույլատրող փաստաթղթերի: