Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ի իր նիստում հարգեց ակադեմիկոսի Ռուբեն Համբարձումյանի խնդրանքը եւ երկարաձգեց նրա թոռան տարկետման իրավունքը՝ ուսումն ավարտելու համար:
Նշենք, որ Հայաստանի կառավարության 2008թ. որոշմամբ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել Վիկտոր Նիլիմի Համբարձումյանին (ծնված 1988թ. օգոստոսի 19-ին, ք. Երեւան), ով սովորում է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ակադեմիայի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետի 5-րդ կուրսում:
Տարկետումը տրվել էր մինչեւ 2011թ. գարնանային զորակոչը, սակայն նրա ուսումնառությունն ավարտվելու է 2011 թ. հուլիսի 31-ին:
Վ. Համբարձումյանի պապը` ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը, դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն` խնդրելով թոռան ուսումնառությունն ավարտելու նպատակով երկարաձգել տարկետման ժամկետը մինչեւ 2011 թվականի աշնանային զորակոչ:
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ի նիստում հարգեց ակադեմիկոսի խնդրանքը։




























