Ժամանակակից պապուասների նախնիների մեջ եղել են սիբիրցիներ: Այդպիսի եզրակացության են հանգել մասնագետները, որոնք ուսումնասիրում են բացառիկ հոմինիդի գենետիկ կոդը: Մնացորդները հայտնաբերվել են Ալթայի Դենիսովյան քարանձավում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի մասնագետները հայտարարել են, որ գենետիկ հետազոտության արդյունքների համաձայն, Ալթայում հայտնաբերված հոմինիդի գեների 4-ից 6 տոկոսն այսօր կարելի է գտնել Նոր Գվինեայի բանկիչների գետենիկ կոդում:

Գիտնականները վստահ են, որ գտել են պապուասների նախնիներին:

Մինչեւ այս ուսումնասիրությունը համարվում էր, որ ժամանակակից մարդկությունը ստացել է 40-55 հազար տարի առաջ Աֆրիկայից արտագաղթած նեանդերթալցիների գեները, սակայն նոր հայտնագործությունը բարդացնում է ընդհանուր պատկերը: Ենթադրվում է, որ Ալթայում հայտնաբերած Homo sapiens-ի նոր տեսակը գենետիկ կապ չունի ժամանակակից մարդկանց հետ: