Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ապահովության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում այսուհետ ՀՀ քաղաքացին կարող է.

• Աշխատանքային կենսաթոշակի

• Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

• Խնամքի նպաստի

• Չաշխատող անձին մայրության նպաստի

• Ծերության նպաստի

• Հաշմանդամության նպաստի

• Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի

դիմումները ներկայացնել իրեն հարմար Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ առանց մտահոգվելու իր հաշվառման վայր հասնելու մասին:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: