«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթեւեկության փոփոխություն։
Աջակողմյան երթեւեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։
Տրանսպորտային միջոցների երթեւեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթեւեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը: Կառավարման խորհրդատուն եւ շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:



























