Հարվարդի բրիտանացի կենդանաբանները այլ երկրներից գիտնականների հետ միասին ուսումնասիրություններ են անցկացրել եւ կազմել են փղերի մանրամասն տոհմաբանությունը: Տարբեր պոպուլյացիաների փղերի գենոմի ուսումնասիրությունից հետո մասնագետները ստացել են առավել ամբողջական պատկերացում, թե ինչպես են փղերը ապրել վերջին մի քանի միլիոն տարիների ընթացքում, հաղորդում է «Միր 24» -ը:
Կենդանաբանները կարողացել են պարզել, որ վերացած մաստոդոնտները (Mammutidae) ապագա փղերի նախնիներից առանձնացել են մոտ 20-30 միլիոն տարի առաջ
Միեւնույն ժամանակ, մամոնտները եւ փղերը ոչ միայն մայրցամաքից մայրցամաք են ճանապարհորդել, այլեւ խաչասերվել են:
Օրինակ, Հյուսիսային Ամերիկայում ապրող Կոլումբոսի մամոնտները խաչասերվել են Եվրասիայից եկած բրդատու մամոնտների հետ:
Մինչդեռ գիտնականները պարզել են, որ աֆրիկյան անտառային փիղը եւ սավաննայի փիղը տարբեր տեսակներ են `նրանց նախնիները բաժանվել են մոտ 2-3 մլն տարի առաջ:
Նշենք, որ ներկայումս բնության մեջ մնացել է փղի միայն 3 տեսակ՝ աֆրիկյան սավաննային փիղը, աֆրիկյան անտառային եւ հնդկական փիղը:



























