Թուրք հայտնի պատմաբան, պրոֆ. Ջելալ Շենգյորը Էրդողանին կատաղեցնող արտահայտություն է արել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սօմանյան ճանապարհորդ Փիրի Ռեիսի հետ կապված մի գրքի շնորհանդեսին պրոֆ. Ջելալ Շենգյորը Օսմանյան կայսրության ամենահայտնի սուլթանին ապուշ է անվանել։
«Փիրի Ռեիսի անհաջողությունը նրանում էր, որ ծնվել է ապուշ սուլթան Սուլեյմանի ժամանակներում»,–ասել է Ջելալ Շնեգյորը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը եւ շատ թուրքեր ամենամեծ սուլթանների մեծ առանձնահատուկ տեղ են տալիս սուլթան Սուլեյմանին։ Վերջինիս մասին կա նաեւ հայտնի հեռուստասերիալ՝ «Հրաշալի դար» անունով, որի ռուսերեն տարբերակը հայտնի է նաեւ հայաստանցիներին։



























