Մեծ Բրիտանիան առաջվա պես վստահ է, որ կարող է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնության հասնել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ալյումինի եւ պղնձի ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին։
Պատասխանելով հացին, թե կառավարությունը վստահ է այդպիսի համաձայնության հնարավորության շուրջ, նա պատասախանել է․ «Կարծում եմ՝ թե՛ նախագահը եւ թե՛ վարչապետը հստակ հասկացրել են բրեքսիթից հետո երկկողմ առեւտրային համաձայնության ձեռքբերման մասին»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագներ կմտցնեն: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25%, ալյումինինը՝ 10%: Այս որոշումը մտահոգության տեղիք է տվել Եվրոպայում, որը հայտարարել է այդ սակագների ներդրման դեպքում Միացյալ Նահանգների նկատմամբ հակամիջոցներ գործադրելու մասին։
Գրեթե բոլոր առեւտրային գործարքներում մենք տանուլ ենք տալիս. Թրամփ
Թրամփը մտահոգված չէ ալյումինի եւ պողպատի ներմուծման մասին իր որոշումից հետո ֆոնդային շուկայի անկմամբ
Առեւտրային պատերազմները լավ են, դրանցում հեշտ է հաղթելը. Թրամփ




























