Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմամբ չեղարկվել է մարտի 19-ին Վաշինգտտոնում նախօրոք պլանավորված Թիլերսոն-Չավուշօղլու հանդիպումը։
Հանդիպման հիմնական թեման էր լինելու Սիրիայի Մինբիջում թուրք-ամերիկյան համատեղ ուժերով վերահսկողություն սահմանելը հիշյալ շրջանում։
Չավուշօղլուն Թիլերսոնի հեռանալուց հետո հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները անձերով պայմանավորված չեն, եւ հույս հայտնել, որ նոր պետքարտուղարի դեպքում էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները առողջ կերպով կզարգանան։



























