Մոտակա 7 տարիներին թոշակառուների թիվը տարեկան կաճի 2500 հոգով։ Այս մասին մարտի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով, կանխատեսումը հիմնված է երկրի ժողովրդագրական տվյալների վրա: Պաշտոնյայի հրապարակած տվյալնների համաձայն, 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում թոշակառուների թիվը կազմել է 446 249, իսկ պետական նպաստ ստացող անձանց թիվը` 62 915 մարդ:
2013 թվականից սկսվում է կենսաթոշակային տարիքի անձանց աշխատավարձի ցուցակագրումը, որի ընդհանուր գումարը կազմում է 3,5 մլն:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե վերջին 7 տարիների կտրվածքով ինչպիսին է պետական նպաստների տրամադրման դինամիկան՝ Հովհաննես Սահակյանը միայն 2018 թվականի մարտի 1-ի վիճակագրական տվյալներ է նշել, ըստ որի, 46375 մարդ հաշմանդամության նպաստ է ստանում, այդ թվում՝ առաջին կարգի հաշմանդամ՝ 10919 մարդ, երկրորդ կարգի՝ 14297 մարդ, երրորդ կարգի` 21199 եւ 11 740 մարդ էլ նպաստ է ստանում որպես կերակրող մայր:
Բացի այդ, վերջին երեք ամիսների ընթացքում գործող էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի շրջանակներում 25,000 զինծառայողներ ստանում են ընտանեկան կենսաթոշակներ:



























