Միջազգային քրեական դատարանը ափսոսում է, որ Ֆիլիպինները որոշել է դուրս գալ Հռոմի կանոնադրությունից` միջազգային պայմանագրից, որը Դատարանի հիմնարար փաստաթուղթն է:
2018 թվականի փետրվարին ՄՔԴ-ի դատախազությունը հայտարարեց Ֆիլիպիններում իրավիճակի նախնական ուսումնասիրության նախաձեռնության մասին: Դրա նպատակն էր վերլուծել այնպիսի հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են երկրում այսպես կոչված «թմրանյութերի դեմ պատերազմի» շրջանակներում, որը Ֆիլիպինների կառավարությունը վարում է 2016 թվականի հուլիսի 1-ից:
Միեւնույն ժամանակ, դուրս գալու մասին որոշումը չի ազդում այն հարցերի վրա, որոնք արդեն քննվում են դատարանի կողմից: ՄՔԴ-ն պահպանում է իր իրավասությունը այն ժամանակահատվածում կատարված հանցագործությունների նկատմամբ, երբ պետությունը Կանոնադրության մասնակից է եղել եւ կարող է իր իրավասությունը իրականացնել նույնիսկ Կանոնադրությունից դուրս գալու որոշման ուժի մեջ մտնելուց հետո:




























