Հայաստանի տարածքում ժամը 10:00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: