Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի Տարվա լավագույն բանկ:
Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով բանկի գործունեության գնահատման այնպիսի կարեւոր չափանիշներ, ինչպիսիք են ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, նոր բիզնես ուղղությունների զարգացումը եւ նորարական բանկային ծառայությունների մատուցումը:
«Այս մրցանակը վկայում է Արդշինբանկի՝ հայաստանյան բանկային համակարգում առաջատար դիրքերի և կայուն զարգացման մասին: Այն ևս մեկ խթան է մեր կողմից հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու համար»,- նշում է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին էլ Արդշինբանկը «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել էր Հայաստանի Տարվա ամենահուսալի բանկ:



























