Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ խցանումներից խուսափելու նպատակով՝ 2018 թվականի մարտի 24-ին Երեւան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, եւ Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու եւ Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ: