Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 24-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Երեւան քաղաքի Ռայնիսի փողոցի թիվ 11ա շենքի մոտակայքում ծառը կոտրվել ընկել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղերը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն օրը ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Նույն օրը ժամը 19-ի սահմաններում, Մամիկոնյանց փողոցում հաստաբուն ծառը ուժեղ քամու հետեւանքով կոտրվել եւ ընկել է Toyota Camry եւ Volkswagen մակնիշի ավտոմեքենաների վրա: