Ամերիկյան դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը վերապրած երեխաները եւ նրանք, որվքեր տեղի ունեցած ողբերգության ժամանակ կորցրել են իրենց մտերիմներին, Վաշինգտոնում զենքի շրջանառության վերոհսկողության խստացման պահանջով հանրահավաքի ժամանակ կիսվել են իրենց հույզերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ մայրաքաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց 6 րոպե եւ 20 վայրկյան լռությամբ. այդքան ժամանակ էր տեւել Փարքլենդ (Ֆլորիդա) դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետեւանքով 17 մարդ էր զոհվել: Լռությունը սկսվեց, երբ դպրոցի աշակերտուհի Էմա Գոնսալեսը թվեց բոլոր 17 զոհերի անունները:
«Այն պահից, երբ ես բարձրացա բեմ, անցավ 6 րոպե եւ 20 վայրկյան, հրաձիգը դադարեցրել է կրակը եւ շուտով կխառնվի դպրոցականների բազմությանը, որպեսզի եւս մեկ ժամ քայլի ազատության մեջ մինչ նրան կձերբակալեն»,- ասաց աշակերտուհին, որի ելույթը ներկայացրել է CBS ալիքը:
Քրիստոֆեր Անդերվուդը (11 տարեկան) կորցրել է իր եղբորը Սենդի Հուք դպրոցում հրաձգության ժամանակ, որի հետեւանքով 28 մարդ էր զոհվել: «Իմ եղբայրը հրաձգությունից հետո ապրեց եւս 14 օր եւ մահացավ իր 15-րդ ծննդյան օրը՝ 2012 թվականի հուլիսի 10-ին: Ես այն ժամանակ 5 տարեկան էի: Այդ ժամանակ հինգ տարեկան էի: Խելացնոր հրաձգությունը զրկեց ինջ մանկությունից, եւ իմ կյանքն այլեւս առաջվանը չի, քանի որ իմ լավագույն ընկերն էլ չկա», - ասաց Քրիստոֆերը: «Ես կուզենայի չանհանգստանալ այն մասին՝ կմահանամ արդյոք ես, որպեսզի կենտրոնանամ մաթեմատիկայի, բնագիտության եւ ընկերների հետ բասկետբոլի վրա: Մի՞թե եսարժանի չեմ մեծանալուն», - ասաց նա:
Էդնի Չավեսի եղբայրը Հարավային Լոս Անջելեսից եւս մահացել էր հրաձգության ժամանակ: «Թաքնվել փամփուշտներից ես ավելի շուտ եմ սովորել, քան կարդալ»,- ասաց աղջիկը:
Փարքլենդում հրաձգության ժամանակ կենդանի մնացածներից մեկը Ալեքս Ուինդն էր: «Ուսուցիչներից հետո գուցե նրանք պատրաստվում են հոգեւորականների՞ն զինել, տղաների՞ն, որոնք կինոդահլիճներում տոմսեր են ստուգում, Դիսնեյ Լենդում Միքի Մաուսի հագուստով մարդուն: Մեզ մետաղական դետեկտորներ, մաքուր պայուսակներ հարկավոր չեն լինի եւ փողոցներում այլեւս զենքի կարիք չի լինի, եթե պատերազմի զենք չլինի քաղաքացիականների ձեռքում», - բացականչեց նա:
































