Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «բացարձակ հանգստություն է պահպանում» Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների վատթարացման իրավիճակում՝ կենտրոնանալով Ռուսաստանի ներքին գործերի վրա: Այս մասին կիրակի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է NTV հեռուստատեսության «Իդոգի նեդելի» հաղորդաշարի եթերում:
«Դուք տեսնում եք, որ Պուտինը բացարձակ հանգիսություն է պահպանում, բացարձակ տոկունություն: Եւ ի տարբերություն վիզավիներին կղզու վրա՝ բացարձակ կոռեկտություն է պահպանում»,- ասաց նա: «Նրա համար դա առաջնահերթություն չէ: Նրա համար առաջնայինն այն ներքին խնդիրներն են, որոնցով նա զբաղվում է ամենօրյա, շուրջօրյա ձեւաչափում», - նշել է Պեսկովը:




























