Իտալիայում գիտնականները հայտնաբերել են մահվանից հետո «ծննդաբերած» կնոջ մնացորդներ, հայտնում է World Neurosurgery–ն։
Կնոջ մնացորդները հայտնաբերվել են Իմոլա քաղաքում, Բոլոնիա նահանգում։ Կինը մահացել է մ.թ.ա. 7-8–րդ դարում, նա 25-35 տարեկան է եղել։ Պտուղը 38 շաբաթական է եղել։ Նրա գլուխը եւ մարմինը գտնվել է կնոջ ազդրերի արանքում, իսկ ոտքերը՝ կոնքային հատվածում, ինչպես լինում է ծննդաբերելիս։
Հետաքրքիր է նաեւ, որ կնոջ գանգուղեղին բացվածք է արված եղել բժշկական նպատակներով։ Վիրահատությունից հետո կինը դեռ որոշ ժամանակ ողջ է եղել։ Կարծես թե բժիշկները դիմել են գանգի տրեպանացիայի, արյան ճնշումը նվազեցնելու համար։ Սակայն կինը չի դիմացել եւ մահացել է։




























