ԱՄՆ-ում ընտանիքը տան սեփականատիրոջից դատարանով 1,6 մլն դոլար կստանա փայտոջիլների հարեւանությամբ ապրելու համար: Ինչպես հայտնում է USA.one-ը, Մարտինես ընտանիքը շահել է Westland Industries կառավարող ընկերության դեմ դատական հայցը: 1,6 մլն դոլարը առավելագույն գումարն է, որ ԱՄՆ տարածքում երբեւէ վճարվել է որպես փոխհատուցում միջատների հարեւանությամբ ապրելու համար:

Պատմությունը սկսվել է 2012 թվականին՝ հարկաբաժին ընտանիքի տեղափոխվելուց 2 տարի հետո: Հենց այդ ժամանակ է 3-ամյա Խորխեի մայրը երեխայի դեմքին եւ մարմնի վրա կարմիր հետքեր հայտնաբերել: Զննելով նաեւ իր 3-ամսական դստերը՝ Լիլիանին, նրա մոտ նույնպես մաշկի կասկածելի գրգռում է հայտնաբերվել: Շուտով պարզվել է, որ դրանք փայտոջիլների խայթոցների հետքերն էին, որոնք հայտնվել էին նրանց տանը: Մարտինեսը դիմել է սեփականատիրոջը՝ խնդրելով լուծել միջատների հարցը: Westland Industries ընկերության աշխատակիցները ընտանիքին խորհուրդ են տվել դեն նետել կահույքի մեծ մասը, այդ թվում՝ մանկական մահճակալը, իսկ նրանց բնակարան են ուղարկել դեզինսեկտորների: Միջատների դեմ պայքարի մասնագետները ամբողջ տնով մեկ սպիտակ փոշի են տարածել՝ ընտանիքին հայտնելով, որ այս միջոցը վնասատուների դեմ պայքարի համար է:

Սակայն փայտոջիլների դեմ պայքարի միջոցառումները ցանկալի արդյունք չեն տվել, եւ միջատները շարունակել են ընտանիքին ահաբեկել: Կինն ամուսնու հետ պարբերաբար զանգահարել եւ գրել է կառավարող ընկերությանը՝ պահանջելով իրավիճակը կարգավորել: 4 ամիս հետո պարզվել է, որ վնասատուների գլխավոր օջախը գորգի ծածկույթն էր: Երբ այն փոխարինել են, միջատների ակտիվությունը նվազել է: Ընդհանուր առմամբ փայտոջիլների դեմ պայքարը 2 տարի է տեւել:

2014-ին ընտանիքը դատի է տվել Westland Industries-ին՝ հայտարարելով, որ տան սեփականատերն իրենց ստիպել է ապրել «հետնախորշերին» մոտ պայմաններում: Որպես պահանջ նշված էր նյութական, ֆիզիկական եւ բարոյական վնասը:

Դատաքննության եւս 4 տարուց հետո Մարտինեսները վերջապես հասել են ցանկալի նպատակին՝ հայցն ամբողջությամբ բավարարվել է: Տան սեփականատիրոջը պարտավորեցրել են ընտանիքին վճարել 1 593 500 դոլար: