Կամբոջայում տապակած մորմի ամենահայտնի ուտեստներից մեկը նրբախորտիկ է դառնում: Սարսափելի մազածածկ սարդերը կարող են ընդհանրապես անհետանալ անտառների վերացման եւ անարգել որսի պատճառով՝ կամբոջացիներին զրկելով սիրելի ուտեստից, հայտնում է AFP-ն:
Սարդը համտեսել փորձող ժամանող տուրիստների լուսանկարը Սկուն քաղաքում, որը ստացել է Spiderville մականունը, ամենհայտնին է: Սակայն հաճախորդների մեծ մասը տեղի բնակիչներն են, որոնք «գրոհում» են ավանդական ճաշարանները՝ aping վայելելու հույսով՝ այսպես են անվանում մորմերը, որոնք ծածկվում են աղով ու սխտորով եւ տապակվում եռացող յուղի մեջ: Համով այն ծովախեցգետնի մսի համ ունի: Սակայն երբեմնի էժան ուտեստը դառնում է եզակի եւ թանկարժեք նրբախորտիկ, քանի որ արագ զարգացումը ոչնչացնում է սարդերի բնակության միջավայրը: Վտանգ կա, որ անտառների վերացմամբ կվերանան նաեւ սարդերը:





























