Ծխախոտային ընկերությունները տարածում են իրենց արտադրանքի գովազդը Facebook-ի միջոցով: Ընդ որում, այն հասանելի է դեռահասների համար: Նման եզրակացության հանգել են Սթենֆորդի բժշկական համալսարանի գիտնականները, փոխանցում է «Լենտա»-ն:
Չնայած այն հանգամանքին, որ Facebook-ի քաղաքականությունը թույլ չի տալիս անչափահասների շրջանում ծխախոտի մասին տեղեկատվություն տարածել, ծխախոտային ընկերությունները գտել են իրենց գովազդը տարածելու միջոցը:
Գովազդը տարածվում է ծխախոտ, սիգար, նարգիլե եւ էլեկտրոնային ծխախոտ արտադրողների կողմից ստեղծված էջերում: Եվ թեեւ Facebok-ը պահանջում է տարիքային սահմանափակումներ սահմանել նման էջեր մուտք գործելու համար, վերլուծված էջերի կեսից ավելին նման սահմանափակումների չի պարունակում:
Ծխախոտային ընկերությունների էջերից բացի, Facebook-ում առցանց խանութների էջեր են գտել, որոնք թույլ են տալիս պատվիրել նրանց արտադրանքը:
Ծխախոտային ընկերությունները Facebook- ի միջոցով գովազդ են տարածում դեռահասների շրջանում
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























