Հռոմի ոստիկանությունը փողոցից գտնված գերմանական հովվաշան ձագին ծառայության համար է վերցրել. Արես անունով շունը ուսուցում է անցել եւ սկսել է զբաղվել մայրաքաղաքի փողոցների եւ մետրոյի պահպանությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկ տարեկան ձագին անցյալ տարի փողոցից գտել էր Հռոմի արվարձանի բնակչուհին: Ավտոտնակում նրա համար գիշերակացի պայմաններ ստեղծելով, նա սկսկել է նրա համար տեր փնտրել:
Կինը որոշել է դիմել Իտալիայի պետական ոստիկանությանը:
Հռոմի ոստիկանության կինոլոգիական կառավարման ծառայությունը գնահատել է շան ծառայողական ունակությունները եւ 10 շաբաթվա մարզումներից հետո նրան ծառայության է ընդունել: Նա փոխարինել է Ջոլի անունով էգ շանը, որը «10 տարեկան հասակում թոշակի է անցել»:




























