Պերուում՝ Սեչու անապատի մոտակայքում գտնվող Նազքա լեռան վրա գիտնականները նոր գեոգլիֆներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով National Geographic-ը:

Հետազոտողներն ընդհանուր առմամբ 50 պատկեր են գտել, այդ թվում՝ մարդածին գեոգրիֆներ, ինչպես նաեւ կենդանիների եւ բնական երեւույթների պատկերներ: Գեոգլիֆների մի մասը գտնվում է Պալպա լեռան վրա՝ Նազքայից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս:
 


Գտնել գեոգլիֆները գիտնականներին օգնել են արբանյակային լուսանկարները եւ անօդաչու սարքերը: Այժ մասնագետները պարզում են պատկերների ճշգրիտ տարիքը եւ ծագումը: Համարվում է, որ դրանք ստեղծվել են Նազքա մշակույթի ներկայացուցիչների կողմից մեր դարաշրջանի 200-ից 700 թվականների միջեւ: