Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները ապրիլի 13-ին ստորին պալատին քննարկման համար ներկայացրել են «Միացյալ Նահանգների եւ (կամ) այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին ներազդելու (հակազդեցության) միջոցների մասին» օրինագիծը: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել առողջապահության, գյուղատնտեսության, ալկոհոլի եւ ծխախոտի արդյունաբերության  եւ այլ ոլորտներում, հաղորդում է ՌԲԿ- ն:

Փաստաթղթի 15-րդ կետում պատգամավորները առաջարկել են արգելել եւ սահմանափակել ԱՄՆ-ում կամ «այլ օտարերկրյա պետություններում» արտադրված դեղերի ներմուծումը Ռուսաստան: Արգելված դեղերի մանրամասն ցանկը պետք է պատրաստի կառավարությունը: Արգելքը չի ազդի այն դեղամիջոցների վրա, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում: Եթե պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, դրանք կլինեն առողջապահության ոլորտում սահմանափակումների առաջին օրինակը:

ՌԴ դեղերիի ընդհանուր շուկայի շուրջ 10 տոկոսը բաժին է ընկնում է ԱՄՆ դեղամիջոցներին, հաշվարկել է DSM Group վերլուծական ընկերությունը: Սա 130 միլիարդ ռուբլի է սպառողի գներով: 2017 թվականին ԱՄՆ-ից եւ այլ երկրներում գործող ամերիկյան գործարաններից ներմուծվել է 82 միլիարդ ռուբլու դեղ (արտադրողի գներով) կամ դեղերի ընդհանուր ներկրման 13 տոկոսը: