Կայմանյան կղզիների ափերի մոտ ջրասուզորդները հայտնաբերել են հարյուրավոր սատկած ձկների եւ շնաձկների, որոնք մոլորվել են հսկայական ձկնորսական  ցանցում, հայտնում է Independent-ը։

Լողացող «ցանց-հրեշը», հնարավոր է, մի քանի ամիս շարունակ սպանել է իր ճանապարհին հայտնված ծովային կենդանիներին, ցանցը հոսանքի ընթացքով շարժվել է Կարիբյան ծովի ջրերում։

Շրջակա միջավայրի դեպարտամենտի փոխտնօրեն Թիմ Օսթինը հայտնել է, որ ցանցում մոլորված կոնդանիների քանակը վկայում է, որ «ցանց-հրեշը» բավական երկար ժամանակ է եղել ծովում։