Կանադայի որոշումը հետ կանչել Կուբայում իրենց դեպանատան դիվնագետների ընտանիքին  կապված առեղծվածային հիվանդության հետ արդարացված չէ։ Այս մասին հայտնել են Կուբայի արտաքին գործերի նախարարությունում, փոխանցում է Reuters-ը։

Կանադան եւ Միացյալ նահանգները պնդում են, որ Ազատության կղզում իրենց դիվանագետները հայտնել են գլխապտույտների, գլխացավերի եւ սրտխառնոցի մասին։ Բժիշկները հայտնաբերել են գլխուղեղի հնարավոր վնասվածքներ։

«Կուբայի կառավարությունը հարգում է Կանադայի կառավարության որոշումը, բայց այն արդարացված չի համարում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտնում ենք, որ Կուբան անվտանգ երկիր է»,-նշված է Կուբայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։