Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդների պատմական գագաթաժողովից հետո Թայվանի նախագահ Ցայ Ին վենը հայտարարել է, որ հանուն «խաղաղության եւ կայունության» պատրաստ է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է AFP-ն:
Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է խաղաղության եւ կայունության համար անհրաժեշտ ամեն ինչ անել: Նա նշել է, որ Չինաստանի առաջնորդի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ «առանց որեւէ քաղաքական նախապայմանների եւ հավասարության հիմքի վրա»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը էլ ավելի ամուր կդարձնի տարածաշրջանի կայունությունը:




























