ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան հուլիսի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը նախապատրաստելու համար։ Այդ մասին ադրբեջանական Trend News-ին հաղորդել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։
Նա նշել է, որ կողմերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ «Մենք հույս ունենք, որ նախագահների՝ Մոսկվայում կայանալիք հաջորդ հանդիպումը կառուցողական կլինի»,- ասել է ամերիկացի համանախագահը։
Հիշեցնենք, որ նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հուլիսի կեսին Մոսկվայում։



























