Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը: Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է բելառուսական հեռուստատեսության բոլոր ալիքներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 24-ին Բելառուսի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է Լուկաշենկոյի հաղթանակի մասին: ԿԸՀ տվյալներով, Լուկաշենկոն հավաքել էր ձայների 79,65 տոկոսը: Սա Լուկաշենկոյի 4-րդ նախագահական ժամկետն է:
Բելառուսի նախագահի երդմնակալությանը չի հրավիրվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ չեն հրավիրվել նաեւ ռուսաստանցի պաշտոնյաները:
Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:





























