Եվրամիության պետությունների բոլոր դեսպանները լքել են Մինսկը Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության օրը, հունվարի 10-ին հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրանք բոլորը մեկնել են Լիտվայում կայանալիք դիվանագիտական անձնակազմի հավաքին, ինչից հետո կրկին վերադառնալու են Բելառուս: Վերլուծաբանները չեն կասկածում, որ այդ հանդիպումն արվել է մեկ նպատակով՝ երդմնակալության արարողությունից խուսափելու պատրվակ ստեղծելու համար:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 21-ին պաշտոնապես ստանձնել է պաշտոնը: