Թերթը հայտնում է, որ Ստրասբուրգում` Եվրոխորհրդարանի նստաշրջանում ընդունվել է քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձեւ: «Եվրոմիությունն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա», իր ելույթում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Փաստաթուղթը Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում եւ Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն է: Բանաձեւում ընդգծվում է, որ Եվրոպայում առկա են կրոնական ազատության խախտման եւ խտրականության օրինակներ:





























