ԱՄՆ-ում այսօր՝ հունվարի 25-ին հայտնի կդառնան ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկարի» հավակնորդները: Ժյուրին առաջին հերթին կանվանի լավագույն ֆիլմերի «տասնյակը», նաեւ լավագույն ռեժիսորների, պրոդյուսերների, տարբեր ժանրերի դերասանների եւ դերասանուհիների, սցենարիստների, օպերատորների, ձայնային ռեժիսորների եւ այլ կինովարպետների անունները, որոնք հավակնում են ոսկե արձանիկին:

Մրցանակները հանձնվում են 28 անվանակարգերում փակ նամակային քվեարկությամբ:

Ֆիլմերի մեջ առայժմ ակնհայտ ֆավորիտ է համարվում Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը մեծաթիվ մրցանակների է արժանացել «Ոսկե գլոբուս»-ում:

Այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 27-ին:

Առաջին արարողությունը կայացել է 1929թ. մայիսի 16-ին, Հոլիվուդում: