Եւս մեկ ողբերգություն է տեղի ունեցել Սանկտ-Պետերբուրգում տանիքից ձյունը մաքրելու ժամանակ:

Հիպերմարկետի տանիքի փլուզման հետեւանքով զոհվել է 1 մարդ, 17-ը վիրավորվել են: Նախնական տվյալներով, տանիքի փլուզումը եղել է ձյան մաքրման աշխատանքների պատճառով:

Հարկ է նշել, որ վերջին երկու ամսում Պետերբուրգում մի քանի միջադեպեր են եղել, երբ մարդիկ դարձել են սառցաբեկորների զոհ: Երեք երեխա տեղափոխվել էր հիվանդանոց հունվարի 11-ին:

Պետերբուրգի բնակիչները փողոց են ելել՝ պահանջելով նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրաժարականը: