Մալազիայում համացանցում հոլովակի տարածումից հետո, որտեղ երկու կին մզկիթի մուտքի դիմաց պարում են, զբոսաշրջիկներին արգելվել է այցելել մզկիթ, հաղորդում է BBC-ն:
Հոլովակում շորտեր հագած երկու կին պարում են Բորնեո կղզում գտնվող Կոտա Կինաբալու քաղաքի մզկիթի պատի մոտ: Իշխանությունները փորձում են գտնել պարողներին:
Սաբահ շրջանի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ տեսանյութը ցույց է տալիս «մուսուլմանական արժեքների նկատմամբ հարգանքի բացակայությունը»: Մզկիթի ղեկավարը նշել է, որ հանրային տրանսպորտին կարգելվի զբոսաշրջիկներին մզկիթի մոտ տանել, սակայն ավելացրել է, որ նման միջադեպերը կանխելու համար զբոսաշրջային գործակալությունների հետ քննարկումները կշարունակվեն:





























