Լոնդոնյան ռեստորանի շեֆ-խոհարար Ջեյսոն Աթերթոնը, որը հաճախ է օդանավով ճամփորդում, ճանապարհորդներին խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է լավացնել օդանավում մատուցվող սնունդը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Մասնագետը պնդում է, որ գրեթե երբեք չի սնվում օդանավերում, բայց եթե ուղեւորությունը շատ երկար է, իր հետ կծու պղպեղային սոուս է վերցնում եւ ավելացնում օդանավի սննդին: Նրա խոսքով՝ այդ սոուսի ընդամենը մի քանի կաթիլը լավացնում է սննդի համը:
«Անկեղծ ասած՝ այդ փոքրիկ գաղտնիքը բացահայտեց իմ ընկեր Ջուդ Լոուն, եւ հիմա ես միշտ ինձ հետ կծու սոուս եմ տանում օդանավ»,- ասել է Աթերթոնը:





























