Գլացիոլոգները, որոնք ուսումնասիրում են Երկրի մակերեւույթի բնական սառույցները, Անարկտիդայի արեւելքում ռեկորդային ցածր ջերմաստիճան են գրանցել: Նրանք մինչեւ 100 դեպք են գրանցել, երբ հողի ջերմաստիճանը 2004-2016 թվականների ձմեռների ընթացքում ըստ Ցելսիուսի իջել է -98 աստիճանի, հաղորդում է «Իզվեստիան»:
Նման ցածր ջերմաստիճան մասնագետները նկատել են փոքր ցածրադիր վայրերում շատ չոր եւ անամպ եղանակին: Ուսումնասիրությունների արդյունքների մասին նրանք հաղորդել են Geophysical Research Letters ամսագրում:
Թեդ Սկամբոսի գլխավորությամբ գիտնականների խումբը հաստատել է, որ 2004-2016 թվականների բեւեռային գիշերների ժամանակ հողի մակերեւույթը պարբերաբար մինչեւ -90 աստիճան սառել է: 2004 թվականի հուլիսի 23-ին հնարավոր եղավ ձյան մեջ -98.6 աստիճան գրանցել:



























