Մոզամբիկում ավարտվել է առաջին գիտարշավը, որը ուսումնասիրում էր վերջերս այնտեղ բացահայտված «կորսված աշխարհը», հաղորդում է  The Guardian թերթը: Խոսքը Մոզամբիկի կենտրոնական հատվածում խոնավ արեւադարձային անտառի մասին է։

Այն տեղակայված է բազալտե լեռան գագաթին այնպիսի ուղղաձիգ լանջերով, որ արշավախմբում ստիպված են եղել ներգրավվել փորձառու լեռնագնացների։

Մոզամբիկի այդ «կորսված աշխարհը» 2012 թվականին բացահայտել էր բրիտանացի գիտնական Ջուլիանա Բեյլիսը, որը այն նմանացրել էր Արթուր Կոնան Դոյլի նույնանուն վեպում նկարագրվածին։

Լեռան գագաթին հետազոտողները իսկապես հայտնաբերել են կուսական, խոնավ արեւադարձային անտառ։ Հաստատվել է գիտությանը նախկինում անհայտ թիթեռների նոր տեսակի հայտնաբերումը։ Ստացված տվյալների մշակումը մի քանի ամիս կտեւի։