Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այծերը նույնքան խելացի են, որքան շները, հաղորդում է ScienceAlert-ը:

Մերի թագուհու անվան Լոնդոնի համալսարանից Քրիստիան Նաուորթն ասում է. «Այծերը նույն կերպ են նայում մարդուն, երբ ինչ-որ բան են ուզում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտելացված գյուղատնտեսական կենդանիները մարդու հետ հաղորդակցության բարդ համակարգ են ցուցադրում, ոչ պակաս բարդ, քան աշխատող կենդանիները՝ շները եւ ձիերը»:

Գյուղատնտեսական կենդանիների շրջանում հենց այծերն են ցույց տալիս  ինտելեկտի ամենաբարձր մակարդակը եւ մարդու հետ մտածված շփումը: Փորձերի ժամանակ պարզվել է, որ երբ այծերը բարդ իրավիճակում են հայտնվել, ապա նրանք նախեւառաջ նայել են մարդուն եւ հետեւել են նրա հայացքի ուղղությանը կամ արձագանքին: Անգամ վայրի այծերը մարդու հետ ընկերաբար են վերաբերվում: