Ամերիկյան Bulletin of the Atomic Scientists ակադեմիական ամսագրի փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի միջուկային զինանոցում 280 մարտագլխիկ կա:

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիսթենսենը եւ ֆեդերացիայի ավագ գիտաշխատող Ռոբերտ Նորիսը նշել են, որ Չինաստանի իշխանությունները շարունակում են միջուկային զենքի արդիականացումը, որը սկսվել է 1980-ական թվականներից: Ըստ նրանց հաշվարկների՝ ներկայումս չինական բանակում կա 280 մարտագլխիկ, որից 48-ը ծովային բազավորան հրթիռներ են:

Փորձագետները հավելել են, որ Չինաստանը իր մի շարք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները հագեցրել է տարբեր մարտալիցքերով՝ ի պատասխան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման, փոխանցում է Gazeta-ն: