Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով մեկ շաբաթում հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 3,4 հազար մարդ, եւս 3-ը մահացել է: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի Գլխավոր հրշեջ վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում հոսպիտալացվել է 3,473 մարդ: Սա 5,2 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:

Ըստ որում՝ երկրում օդի ջերմաստիճանը կազմել է ավելի քան 30°C: